Ճապոնիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը արդյունավետ է գնահատել երկկողմ բանակցությունները, որոնք կարող են առաջիկայում ճապոնական շուկայի դռները բացել ամերիկյան արտադրանքի համար:
Փենսը չի բացառել, որ Վաշինգտոնի և Տոկիոյի երկխոսության արդյունքում կնքվի նոր երկկողմ առևտրային համաձայնագիր: Դոնալդ Թրամփը և Սինձո Աբեն փետրվարին Վաշինգտոնում հանդիպմանը նախարարներին հանձնարարել են ակտիվացնել տնտեսական հարցերով շփումները: Նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածու Թրամփը խոստացել էր վերանայել գործընկերների, այդ թվում` Ճապոնիայի հետ առևտրային հարաբերությունները