Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իսրայելը մտադիր չէ բանակցել հացադուլ հայտարարած պաղեստինցի դատապարտյալների հետ

Իսրայելը մտադիր չէ բանակցել հացադուլ հայտարարած պաղեստինցի դատապարտյալների հետ
19.04.2017 | 01:42

Իսրայելը մտադիր չէ բանակցել հացադուլ հայտարարած պաղեստինցի դատապարտյալների հետ: Բողոքի ակցիայի կազմակերպիչ Մարվան Բարգութին տեղափոխվել է մեկ այլ բանտի մեկուսարան: Հացադուլին մասնակցում է ավելի քան հազար պաղեստինցի դատապարտյալ. նրանք պահանջում են բանտ վերադարձնել հանրային հեռախոսները և թույլատրել ավելի հաճախ տեսակցել ընտանիքների հետ:

Իսրայելի հանրային անվտանգության նախարար Գիլադ Էրդանը հայտարարել է, որ հացադուլը գնահատում է որպես քաղաքական ակցիա և դատապարտյալները դժգոհելու իրական հիմքեր չունեն: Պաղեստինի պաշտոնյաների տվյալներով՝ իսրայելական բանտերում պահվում է մոտ 7 հազար պաղեստինցի: Մարվան Բարգութին պաղեստինյան շարժման ամենահայտնի գործիչներից է: 2004-ին նա ցմահ ազատազրկման է դատապարտվել իսրայելցու սպանության համար:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ