ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը Սահմանադրական դատարանը կքննի ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ին՝ բանավոր ընթացակարգով: Դաշինքը խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկելու դիմումը ՍԴ էր ներկայացրել ապրիլի 14-ին:
Ըստ օրենսդրության՝ Սահմանադրական դատարանը պետք է առավելագույնը 15 օրում քննի դիմումը, հետևաբար նոր խորհրդարանն աշխատանքները կսկսի ամենաուշը մայիսի 18-ին: