Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքական ընդդիմությունը պահանջում է չեղարկել հանրաքվեի արդյունքները

Թուրքական ընդդիմությունը պահանջում է չեղարկել հանրաքվեի արդյունքները
19.04.2017 | 14:50

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը պաշտոնական հարցում է ուղարկել Բարձրագույն ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով չեղարկել կայացած հանրաքվեի արդյունքները՝ ապրիլի 18-ին հայտնել է կուսակցության փոխնախագահ Բյուլենտ Թեզջանը, փոխանցում է DW-ն։ Նա շեշտել է, որ իր կուսակցությունը օգտագործելու է բոլոր հնարավոր օրինական միջոցները, որ վիճարկի քվեարկության արդյունքները։

Կուսակցության նախագահ Քեմալ Քըլիչդարօղլուն ընտրական հանձնաժողովներին մեղադրել է իշխող կուսակցությանն ապօրինի աջակցության մեջ։ Ընդդիմությունը ներկայացնում է հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների ամբողջ ցանկ, սակայն առավել լուրջ խախտում է համարում առանց պաշտոնական կնիքների քվեաթերթիկները վավերական ճանաչելու ընտրական հանձնաժողովի որոշումը, որը կայացվել է վերջին պահին։ Թուրքիայի փաստաբանական ասոցիացիաները նույնպես դա համարել են օրենքի խախտում։ Անկարայում հարյուրավոր մարդիկ սկսել են ընտրական հանձնաժողովների գրասենյակների մոտ հերթ կանգնել, որ պահանջեն վերանայել այդ որոշումը։ Նույնատիպ հերթ է գոյացել նաև Ստամբուլում ԿԸՀ կենտրոնական գրասենյակի մոտ։ Մինչդեռ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հանրաքվեն անցկացվել է ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ