Հայկական ծագումով ֆրանսիացիները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի իրավիճակով՝ Nouvelles d'Arménieին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը։ Նա նույնպես մտահոգված է իրավիճակով։ «2016-ի ապրիլին Հարավային Կովկասը նորից բռնկվեց։ Միջազգային համայնքի անտարբերության պայմաններում Ադրբեջանը փորձեց ուժի միջոցով խլել Լեռնային Ղարաբաղը։ Մահաբեր հարձակումը ավարտվեց անկայուն հրադադարով»,- ասել է Ֆիյոնը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը վառոդի տակառ է տարածաշրջանի համար։ «Պետք չէ մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի հարցն առաջացել է Ստալինի պատճառով, որը կամայականորեն կտրել է Հայաստանից ու հանձնել Ադրբեջանին 1921-ին։ Հիմա այլընտրանք չկա, պետք է խաղաղ ու կայուն կարգավորում գտնել՝ ՄԱԿ-ի օգնությամբ»,- նշել է նա։