Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Այսօր և ապրիլի 22-ի ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, ապրիլի 20-ին` հատկապես օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում: Ապրիլի 21-ին, 22-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում այսօր և ապրիլի 22-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում, ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: