Աֆղանստանում անցյալ շաբաթ ԱՄՆ զինանոցի ամենահզոր ոչ-միջուկային զենքի կիրառումից սպանվել են զինյալներ Ռուսաստանից, Պակիստանից, Տաջիկստանից, ՈՒզբեկստանից, Հնդկաստանից և այլ երկրներից՝ հայտարարել են աֆղանստանցի պաշտոնյաները:
Գերհզոր ռումբի կիրառմամբ «Իսլամական պետություն» խմբավորման աֆղանական մասնաճյուղի 94 զինյալ է սպանվել, ոչնչացվել է ժայռերում իսլամիստների փորած պաշտպանական համալիրը: