Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտին իրականություն կդառնա հոկտեմբերին

Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտին իրականություն կդառնա հոկտեմբերին
19.04.2017 | 14:58

«Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև առաջիկա օրերին կնքվելու է պայմանագիր, որով ՍՊԸ-ն իրավունք կստանա սկսել ազատ տնտեսական գոտու ձևավորումը՝ ասել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: «Պայմանագիրը արդեն քննարկվել, ամփոփվել է և առաջիկա մի քանի օրերի ընթացքում կկնքվի ու կսկսվեն արդեն գոտու ձևավորման աշխատանքները»,- ասաց փոխնախարարը: Նա չի կիսում հոռետեսական կանխատեսումները Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին կառավարության ծրագրի վերաբերյալ և կարծում է, որ շահագործման կհանձնվի հոկտեմբերին:

«Այդ տեսանկյունից մենք խնդիրներ, որպես այդպիսին, չենք տեսնում, և ընկերությունը, որը պետք է հանդիսանա կազմակերպիչ, նման խնդիրներ չի տեսնում, իսկ դա մեծ առումով բիզնես ծրագիր է, այսինքն՝ ինքը գնահատում է իր ռիսկերը, ու այդ տեսանկյունից մենք խնդիրներ չենք տեսնում: Մեծ հույս ունենք, որ ինքը ծրագիրը կիրականացնի ու բավականին արդյունավետ կլինի»,- ասաց Ազիզյանը: Նրա ներկայացմամբ, 10 տարում կանխատեսվում է, որ ընկերությունը ազատ տնտեսական գոտու ստեղծման մեջ կներդնի 30 մլն դոլար: 1-ին փուլի աշխատանքներում նախատեսվում է ներդնել 2,5-3 մլն ԱՄՆ դոլար, բացի հողի արժեքից, որը ընկերությունը պետք է գնի: Ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները, փոխնախարարի խոսքով, չեն հետաձգվել և ընթանում են ըստ ժամանակացույցի, և աշնանը գոտին կսկսի գործել:


Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ շատ ընկերություններ են հետաքրքրված ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարելու և գործունեություն ծավալելու հարցում: Ազիզյանը թվարկեց երկրները, որոնցից ներդրումներ են ուղղվելու ազատ տնտեսական գոտի՝ Իրան, ՌԴ: 14 ընկերությունից ազատ տնտեսական գոտում ներդրում կատարելու հարցում հետաքրքրված լինելու գրություն են ստացել:


«Ընկերություններ կան, որ նախնական դիմել են ու արդեն իսկ հետաքրքրված են այդտեղ որպես շահագործող հանդես գալ՝ հիմնեն արտադրություն, ծավալեն գործունեություն: Մենք ունենք մոտ 14 ընկերություն, որոնք հետաքրքրված են գործունեություն ծավալել այնտեղ: Մենք համոզված ենք, որ կգործի գոտին և շատ արդյունավետ կգործի»,- ասաց Ազիզյանը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում վստահ են, որ գոտու ստեղծմամբ կմեծանա Հայաստանի և այլ երկրների միջև առևտրաշրջանառությունը:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ