Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Չավուշօղլուն ԵԱՀԿ և ԵԽ դիտորդներին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ

Չավուշօղլուն ԵԱՀԿ և ԵԽ դիտորդներին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ
19.04.2017 | 15:01

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նոր մեղադրանքներ է հնչեցրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԽԽՎ-ի հասցեին` Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի քննադատական զեկույցի պատճառով: Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԵԽԽՎ դիտորդական առաքելության մի շարք անդամներ մասնակցել են Թուրքիայի դեմ կազմակերպված հավաքներին և հանրաքվեից առաջ «ոչ»-ի արշավ են արել: «Այս անգամ եկած պատվիրակությունը լավ մտադրություններով չի եկել, կանխակալ է եկել և տեխնիկական հարցերից այն կողմ քաղաքական հարցերի մեջ է մտել, մինչդեռ նրանց գործը քաղաքական մեկնաբանություններ անելը չէ»,- նշել է Չավուշօղլուն:


Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է առաքելության անդամներին ահաբեկչությանն աջակցելու մեջ` հիշեցնելով, որ նրանց զեկույցը պարտադրող բնույթ չունի: Նա հայտնել է նաև, որ վիզային ռեժիմի ազատականացման մասին իրենց վերջին առաջարկը ներկայացնելու են ԵՄ-ին: «Արդեն թող որոշում կայացնեն: Կամ այո, կամ ոչ: Եթե ասեն «ոչ», մյուս համաձայնագրերը` այդ թվում և փախստականների հարցով համաձայնագիրը, չեղյալ կհամարվեն»,- ասել է Չավուշօղլուն` հայտարարելով, թե ԵՄ-ն Թուրքիային շանտաժի ենթարկելով ոչ մի տեղ չի կարողանա հասնել:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ