Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինը ռուս-թուրքական հարաբերությունների մասին զրուցել է Էրդողանի հետ

Պուտինը ռուս-թուրքական հարաբերությունների մասին զրուցել է Էրդողանի հետ
19.04.2017 | 15:01

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը: Նրանք քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր: «Շարունակվել է կարծիքների փոխանակումը Սիրիայի իրավիճակի հարցում: Շեշտադրվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման և Աստանայի և Ժնևի ձևաչափերով միջսիրիական բանակցային գործընթացի առաջխաղացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Կողմերը նշել են Իդլիբի շրջանում քիմիական զենքի կիրառման միջադեպի վերաբերյալ մանրակրկիտ և անկողմնակալ միջազգային հետաքննության անցկացման կարևորությունը:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ