Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։ Ալիևը գոհունակությամբ հիշել է Բելգիա այցը և նշել, որ արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ են տեղի ունեցել, սկսվել են Ադրբեջան-ԵՄ նոր համաձայնագրի աշխատանքները։
Նրանք կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության, շփման գծում իրավիճակի, բանակցային գործընթացի և հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ։