Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սև ծովում բեռնանավ է խորտակվել

Սև ծովում բեռնանավ է խորտակվել
20.04.2017 | 08:55

Սև ծովում բեռնատար նավ է խորտակվել: Անձնակազմի 12 անդամներից 9-ի ճակատագիրն անհայտ է, երեքը՝ փրկվել են։ Որոնողական աշխատանքները շարունակվում են: Պանամայի դրոշով նավի անձնակազմի անդամներից 9-ը ուկրաինացի են, 2-ը ռուսաստանցի, այդ թվում՝ նավապետը, 1-ը՝ վրացի:


Նավը Ռուսաստանից ցորեն էր տանում Թուրքիա: «Ռոսմորռեչֆլոտ»-ի մամուլի խոսնակն ասել է, որ նավի սեփականատերը «Մարշալի» կղզիներում գրանցված թուրքական ընկերություն է: Նավի խորտակվելու պատճառները դեռևս պարզ չեն:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ