Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արամ Սարգսյան. Կարող ենք «Եվրատեսիլ 2017»-ին մասնակցել

Արամ Սարգսյան. Կարող ենք «Եվրատեսիլ 2017»-ին մասնակցել
20.04.2017 | 08:58

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ անկացվեց «Ելք» դաշինքի դրամահավաքի երեկոն։ Դաշինքի անդամների կատարմամբ հնչեց «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը, որը շուտով նաև տեսահոլովակ կունենա։


«Ասեմ, որ իզուր էինք կատակի վերածում, հանգիստ կարող ենք «Եվրատեսիլ 2017»-ին մասնակցել: Շատ լավ կատարում էր»,- դաշինքի կատարումն այսպես գնահատեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը։ Անդրադառնալով դրամահավաքին՝ նա նշեց, թե կա մարդկային որոշակի տեսակ, որը թերահավատ է դրամահավաքներիի միջոցով քարոզարշավի ծախսերը հոգալու իրենց մոտեցմանը։ «Ժողովուրդ ջան, ես մեր այս գործունեությունը, ձեր ամեն մի տված դրամը համեմատում եմ աստվածաշնչյան հինգ հացի ու երեք ձկան բազմապատկման գործընթացի հետ, որով հինգ հազար մարդ կերակրվեց, որն էլ մինչև հիմա իր արդյունքը տալիս է: Թերահավատներին կարող եմ ասել, որ մեր այս գործընթացը ոչ միայն արդյունավետ է, այլև՝ առաջադեմ է, նորարարական է, քրիստոնեավայել է»,- ասաց Արամ Սարգսյանը։

Նա շնորհակալություն հայտնեց բոլորին սուղ պայմաններում իրենց աջակցելու համար. «Աստված թող ձեր մեկը հազար անի»:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ