Ռուսաստանցիների կեսը կարծում է, որ հարկավոր է հողին հանձնել Վլադիմիր Լենինի դին. 32 տոկոսն առաջարկում է անել Կրեմլի պատի մոտ, 26 տոկոսը՝ Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկոյե գերեզմանատանը՝ պարզել են Լևադայի հարցումները: Հարցման մասնակիցների մոտ 1/3-ը (31 տոկոս) համոզված է, որ Լենինի դին պետք է թողնել դամբարանում:
Յուրաքանչյուր տասներորդը (11 տոկոս) դժվարացել է պատասխանել: 1600 մարդու հարցումը կատարվել է մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ը ՌԴ-ի 48 շրջանների 137 բնակավայրերում: 2017-ի ապրիլի 22-ին նշվելու է Լենինի ծննդյան 147-րդ տարեդարձը: