Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆրանսուա Ֆիյոն. Լեռնային Ղարաբաղը վառոդի տակառ է տարածաշրջանի համար

Ֆրանսուա Ֆիյոն. Լեռնային Ղարաբաղը վառոդի տակառ է տարածաշրջանի համար
20.04.2017 | 09:05

Հայկական ծագումով ֆրանսիացիները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի իրավիճակով՝ Nouvelles d'Arménie-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը։ Նա մտահոգված է իրավիճակով։ «2016-ի ապրիլին Հարավային Կովկասը նորից բռնկվեց։

Միջազգային համայնքի անտարբերության պայմաններում Ադրբեջանը փորձեց ուժի միջոցով խլել Լեռնային Ղարաբաղը։ Մահաբեր հարձակումը ավարտվեց անկայուն հրադադարով»,- ասել է Ֆիյոնը։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը վառոդի տակառ է տարածաշրջանի համար։ «Պետք չէ մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի հարցն առաջացել է Ստալինի պատճառով, որը կամայականորեն կտրել է Հայաստանից ու հանձնել Ադրբեջանին 1921-ին։ Հիմա այլընտրանք չկա, պետք է խաղաղ ու կայուն կարգավորում գտնել՝ ՄԱԿ-ի օգնությամբ»,- նշել է նա։

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ