Ցանկալի է, որ կողմերը համաձայնության գան Հայաստանին Արցախի միավորվելու շուրջ: Ֆրանսիայի հայկական «Nouvelles d'Arménie» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է նախագահի թեկնածու Մարին լը Պենը: Նրա խոսքով՝ նախկին ԽՍՀՄ-ի սահմանները շատ արագ դարձան միջազգային սահմաններ՝ առանց վերլուծության և իմաստավորման:
«Կարծում եմ՝ ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեին, որը Լեռնային Ղարաբաղին թույլ կտար միավորվել Հայաստանին»,- հայտարարել է նա: