Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլա Դյուպոն-Էնյան. Անհրաժեշտ է շարունակել ղարաբաղյան խնդրով բանակցությունները

Նիկոլա Դյուպոն-Էնյան. Անհրաժեշտ է շարունակել ղարաբաղյան խնդրով բանակցությունները
20.04.2017 | 09:07

Ամեն տարի ապրիլի 24-ին Ֆրանսիան հարգում է Հայոց ցեղասպանության հիշատակը, ողբերգության հիշատակը, որը վերապրել է ֆրանսիացիների եղբայր ժողովուրդը՝ Nouvelles d'Arménie ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու և «Ոտքի, Ֆրանսիա» շարժման առաջնորդ Նիկոլա Դյուպոն-Էնյանը:

«Որպես նախագահ՝ ես, բնականաբար, Ֆրանսիայի անունից հարգանքի տուրք կմատուցեմ հայ ժողովրդին: Բոլոր հայերի համար այս առանձնահատուկ օրը կդառնա ողբերգության հիշատակի ազգային օր»,- հայտարարել է նա: Ի պատասխան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշման հարցին, թեկնածուն նշել է, որ Ֆրանսիան ամբողջովին ներգրավված է մինսկյան գործընթացում: «Մենք պետք է շարունակենք խաղաղ կարգավորման բանակցությունները և բոլոր կողմերի միջև համաձայնության հասնենք՝ սկսած Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունից: Սա բարդ գործընթաց է, բայց միակը, որը կարող է ձեր երկրի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխիք տալ»,- հայտարարել է նա:

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ