Ապրիլի 22-ին, ժամը 18:00-ին, Խնկո-Ապոր անվան ազգային գրադարանում տեղի կունենա «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը: Գրքի հեղինակներ Վահե Բուդումյանը և Կարին Գրիգորյանն ունեն լուսանկարչության շուրջ տեքստերի թարգմանության և դասավանդման տարիների փորձ, ինչը և երևան է բերել լուսանկարչության մասին դասագիրք ունենալու այսօրվա կարիքը: Գիրքն ունի երկու փոխլրացնող բաժին՝ առաջինն արծարծում է լուսանկարչության պատմա-տեսական, երկրորդը՝ տեխնիկական հարցերը: Գրքի վերջում ընթերցողը կգտնի մասնագիտական եզրերի բառարան:
Շնորհանդեսի ընթացքում Կարին Գրիգորյանն ու Վահե Բուդումյանը կներկայացնեն աշխատանքի նախապատմությունը, կառուցվածքն ու բովանդակությունը: Այդ օրը նաև կարելի է զեղչով ձեռք բերել գիրքը: