Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պակիստանի վարչապետը կշարունակի պաշտոնավարել՝ չնայած կոռուպցիոն սկանդալին

Պակիստանի վարչապետը կշարունակի պաշտոնավարել՝ չնայած կոռուպցիոն սկանդալին
20.04.2017 | 22:54

Պակիստանի գերագույն դատարանի վճռով՝ կոռուպցիայի մեջ կասկածվող վարչապետ Նավազ Շարիֆն առայժմ պաշտոնանկ չի արվի, սակայն, քննությունը կշարունակվի: Իսլամաբադում տեղակայված հինգհոգանոց Գերագույն դատարանը հայտարարել է, որ Շարիֆին լիազորություններից զրկելու հիմքեր դեռևս չկան:


Վարչապետի ընտանիքին վերագրվող կոռուպցիոն գործարքների հետաքննությունն անցյալ տարի է սկսվել, երբ հրապարակվել են «Պանամայի փաստաթղթերը»: Դրանց համաձայն, Շարիֆի զավակներն ունեն օֆշորային հաշվեհամարներ, որոնք օգտագործել են ստվերային եկամուտներն օրինականացնելու և հարկերից խուսափելու համար: Պակիստանի ընդդիմությունը սպառնում է նախաձեռնել բողոքի լայնածավալ գործողություններ, եթե պատկան մարմինները չհետաքննեն այդ գործը:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ