Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սամվել Բաբայանը դատարանում քաղաքական հայտարարություններ չի արել

Սամվել Բաբայանը դատարանում քաղաքական հայտարարություններ չի արել
20.04.2017 | 22:57

«Իգլա»-ի տեղափոխման գործով կալանքի տակ գտնվող Սամվել Բաբայանը դատարանում հայտարարել է, որ իր նկատմամբ կիրառված կալանքը անհիմն է և Վերաքննիչ դատարանին խնդրեց վերացնել կալանքի որոշումը՝ դատարանից դուրս գալուց հետո հայտարարեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
Վերաքննիչ քրեական դատարանը Սամվել Բաբայանի բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ապրիլի 21-ին:


«Նա ասաց, որ քննությունից չի փախչի և փախչելու տեղ էլ չունի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ և դատախազը, և գործը վարած քննիչը առարկել են և նշել, որ Սամվել Բաբայանի նկատմամբ կիրառված կալանքը հիմքեր ունի:
«Իմ ներկայացրած փաստերի վերաբերյալ ոչ մի հակափաստարկ չնշվեց»,- ասաց փաստաբանը: Քալաշյանի խոսքով՝ Սամվել Բաբայանը քաղաքական հայտարարություններ դատարանում չի արել, միայն ասել է, որ կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Փաստաբանը պնդեց, որ Սամվել Բաբայանի կալանավորման հիմքում քաղաքական ենթատեքստ չկա. «Ասել ու նորից եմ պնդում, որ սա ես դիտարկում եմ քրեաիրավական հարթության մեջ: Ես դեռևս որևէ հիմք չունեմ այս հարցին քաղաքական երանգ տալու»: Նա չբացառեց, որ վաղվա որոշումը և նաև քննության հետագա ընթացքը կարող են փոխել իր կարծիքը:


Դիտարկմանը, թե մամուլում կան տեղեկություններ, որ Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակվել, Քալաշյանը արձագանքեց. «Աստված տա»:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ