Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իտալիան հակառուսական պատժամիջոցների հետևանքով կորցրել է մինչև 4 մլրդ եվրո

Իտալիան հակառուսական պատժամիջոցների հետևանքով կորցրել է մինչև 4 մլրդ եվրո
20.04.2017 | 22:58

Իտալիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից ի վեր կորցրել է 3,6-4 մլրդ եվրո՝ հայտարարել է իտալացի սենատոր, «Հյուսիսի Լիգա» կուսակցության ներկայացուցիչ Սերջո Դիվինան: Յալթայի երրորդ միջազգային տնտեսական համաժողովը Ղրիմում մեկնարկել է ապրիլի 20-ին, մասնակցում է ավելի քան 40 երկրներից ժամանած 1,5 հազար պատվիրակ: Նրանք հայտնի քաղաքական գործիչներ են, տնտեսագետներ, գործարարներ, ներդրողներ: Ամենաբազմամարդ պատվիրակությունն Իտալիայից է:
«Պատժամիջոցները հակասում են Եվրոպայի ներքին շահերին: Դա հարված է մեր գրպանին, հատկապես նրանց, ովքեր, ինչպես Իտալիան, տուժել են Ռուսաստան արտահանման նվազումից: Պատժամիջոցների սահմանումից ի վեր Իտալիայի կորուստները կազմում են 3,6 - 4 մլրդ եվրո: Այդ ազդեցությունն զգացվում է մինչև այժմ»,- Դիվինայի խոսքը մեջբերում է համաժողովի մամուլի ծառայությունը:


Սենատորը հույս է հայտնել, որ Հռոմն իր մեջ ուժ կգտնի ու կվերանայի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: «Այժմ Ղրիմում է գտնվում Վենետոյի ձեռնարկատերերի պատվիրակությունը: Այդ փաստը պարզորոշ վկայում է, որ մեր ընկերությունները ցանկություն ունեն ճեղքել շրջափակումը և իրենց ներկայությունը վերականգնել ռուսական շուկայում»,- ընդգծել է Դիվինան:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ