Ֆրանսիայի Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը «Ղրիմը պատմական ռուսական տարածք է» անվանել: Նա նշել է, որ հարցը դիտարկելիս անհրաժեշտ է պահպանել երկու հիմնարար և միմյանց հակասող սկզբունքները՝ սահմանների անխախտելիությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը:
«Ոչ ոք չի կարող ժխտել, որ Ղրիմը պատմական, մշակութային և լեզվական առումով ռուսական տարածք է, Ռուսաստանը երբեք չի հեռանա այնտեղից»,- ընդգծել է Ֆիյոնը: