Բելգիական La Libre Belgique թերթը սխալմամբ գրել է Իսպանայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյի ձերբակալման մասին, հայտնել է 20 Minutes հրատարակությունը: Բելգիական թերթը նյութ է թողարկել ապրիլի 19-ին Իսպանիայում Canal de Isabel II պետական ձեռնարկությունում կոռուպցիոն գործունեության դեմ պայքարի գործողության արձագանքի վերաբերյալ, ձեռնարկություն, որն զբաղվում է Մադրիդի ամբողջ ինքնավար միության ջրային պաշարների կառավարմամբ:
Քաղաքացիական գվարդիան ձերբակալել է ինքնավարության նախկին ղեկավար Իգնասիո Գոնսալեսին: Դրանից անմիջապես հետո La Libre Belgique-ն իր կայքում հրապարակել է հաղորդագրություն, որի վերնագիրը տեղեկացնում է Ռախոյի ձերբակալման մասին: