Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը չի փոխել արտաքին քաղաքականության ուղղությունը՝ հօգուտ Արևմուտքի:
«ՈՒշադրություն մի դարձրեք, եթե ինչ-որ մեկն ասի, որ մենք ինչ-որ տեղ ենք թեքվել, գնում ենք դեպի Արևմուտք կամ ինչ-որ այլ տեղ: Մենք քաջ գիտակցում ենք՝ որն է մեր տեղը. Արևմուտքում ոչ մեկին պետք չենք, իսկ ինչպես են ինձ «սիրում» Արևմուտքում, այդ ժամանակից ի վեր ոչինչ չի փոխվել»,- ասել է Լուկաշենկոն՝ Նիժեգորոդսկի նահանգապետի հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ Բելառուսը գտնվում է Եվրոպայի կենտրոնում, Մինսկը ստիպված է բազմավեկտոր քաղաքականություն իրականացնել, որ պահպանի անվտանգությունը, ինքնիշխանությունը, անկախությունը: Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը չի կարող վիճել ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի հետ, ոչ էլ ՈՒկրաինայի հետ: