Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը ցանկանում է հանդիպել Պաղեստինի առաջնորդի հետ

Թրամփը ցանկանում է հանդիպել Պաղեստինի առաջնորդի հետ
20.04.2017 | 23:02

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 3-ին կհանդիպի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ: Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը ասել է, որ կողմերը կքննարկեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

Նա հավելել է, որ կողմերը այցը կօգտագործեն ԱՄՆ-ի և պաղեստինցի առաջնորդների պարտավորվածությունները հաստատելու համար՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը լուծելու նպատակով: Ավելի վաղ Թրամփը և Աբասը հեռախոսազրույցում քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ