Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոգերինի. Մեծ Բրիտանիան ավելի շատ կկորցնի Brexit-ից, քան՝ ԵՄ-ն

Մոգերինի. Մեծ Բրիտանիան ավելի շատ կկորցնի Brexit-ից, քան՝ ԵՄ-ն
20.04.2017 | 23:03

Մեծ Բրիտանիան ավելի շատ կկորցնի Brexit-ից, քան՝ միության մյուս անդամները՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Պեկինում:

«Ինձ համար ԵՄ անդամ բոլոր պետությունները հավասարապես կարևոր են, քանի որ կարող են ավելի մեծ ավանդ ունենալ որոշ ոլորտներում, քան մյուսները: Սակայն, կարծում եմ, որ մեր բրիտանացի բարեկամներն ավելի շատ կկորցնեն, քան՝ մենք»,- ասել է Մոգերինին:
Նա հավելել է, որ նույնիսկ ԵՄ-ից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ «աշխարհի առաջին շուկան և մեծությամբ երկրորդ համաշխարհային տնտեսությունը»:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ