Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ՝ ըստ Time-ի

Աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ՝ ըստ Time-ի
20.04.2017 | 23:04

Time ամսագիրը կազմել է աշխարհի ամենաաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը՝ «Տիտաններ», «Նորարարներ», «Արվեստի գործիչներ», «Լիդերներ», «Կուռքեր» խմբերում:

Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:
Time ամսագիրը ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփին և նրա ամուսին Ջարեդ Քուշներին ևս ներառել է 2017 թ. ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: Թրամփը և Քուշները, որ պաշտոններ են ստացել պետության ղեկավարի վարչակազմում, ներառվել են «Պիոներներ» կատեգորիայում:Հոլիվուդի աստղեր Էմմա Սթոունը և Ռայան Ռեյնոլդսը ևս տեղ են գտել աղյուսակում: Տարվա ամենաազդեցիկ մարդկանցից են ռեժիսոր Բերի Ջենկինսը, երաժիշտ Ջոն Լեջենդը, երգչուհի, դերասանուհի Դեմի Լովատոն և այլք:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ