Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն մայիսի 16-17-ին Վաշինգտոնում՝ թուրքական A News տեղեկատվական կազմակերպությանը հայտնել է Էրդողանը:
«Մենք կհանդիպենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մայիսի 16-17-ին»,- ասել է նա: Երկու նախագահները կքննարկեն Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարին վերաբերող հարցեր: