Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրախորհրդարանի ղեկավարը հայտնել է Brexit-ի չեղարկման հնարավորության մասին

Եվրախորհրդարանի ղեկավարը հայտնել է Brexit-ի չեղարկման հնարավորության մասին
21.04.2017 | 15:56

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացին կարելի է տալ հետադարձ ընթացք, եթե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում բրիտանացիները նոր կառավարություն ընտրեն:

«Եթե Մեծ Բրիտանիան ընտրություններից հետո ցանկանա հետ կանչել (Հոդված 50-ը), ընթացակարգը շատ պարզ կլինի»,- հայտարարել է նա` Guardian-ի հետ հարցազրույցում։ «Եթե Մեծ Բրիտանիան ցանկացա մնալ, դա կլինի հօգուտ բոլորի։ Ես շատ ուրախ կլինեմ»,- հավելել է նա։


Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանն աջակցել էր վարչապետ Թերեզա Մեյի առաջարկին՝ հունիսի 8-ին արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Մեյը կարծում է, թե դա կօգնի համախմբել երկիրը՝ Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ առաջիկա բանակցություններից առաջ:

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ