Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վիգեն Սարգսյան. Մենք բավարարված չենք հրադադարի խախտումների վերաբերյալ միջազգային արձագանքով

Վիգեն Սարգսյան. Մենք բավարարված չենք հրադադարի խախտումների վերաբերյալ միջազգային արձագանքով
21.04.2017 | 16:02

Այս պահին սահմանային վիճակը հանգիստ է, առանձնահատուկ լարում չկա՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գիշերը Բաղանիս- Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ հակառակորդի կրակոցներին՝ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այս պահին իրավիճակը հանգիստ է: Առավոտյան զեկույցի համաձայն՝ առանձնահատուկ լարում չկա:

Ցավոք սրտի, այդ դեպքերը պարբերական են, պատասխանն էլ է պարբերական: Չեմ կարծում, որ դա լավ ճանապարհ է, մենք ելնում ենք նրանից, որ կողմերի համար հիմք պետք է լինի զինադադարի համաձայնագիրը: Յուրաքանչյուր խախտում պետք է ստանա իր արձագանքը միջազգային հանրության, համանախագահների կողմից»,- ասաց Վիգեն Սարգսյանը` ավելացնելով. «Մենք այս պահի վիճակով բավարարված չենք խախտումներին նման արձագանքով, բայց ասել, որ այս գիշեր եղել է հատուկ լարում, սխալ է, որովհետև վերջին մի քանի շաբաթը հարաբերական հանգիստ վիճակ է»։

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ