ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իդլիբում քիմիական զենքի հետաքննության հարցով Քիմիական զենքի արգելման մասին կազմակերպության որոշման արգելափակումն ուղղված է Սիրիայի ռեժիմի տապալմանը:
«ԱՄՆ-ի և նրա արևմտյան գործընկերների գործողությունները, որոնք արգելափակել են տեսուչներին ուղարկելու որոշումը, որ պարզվի՝ ինչ է իրականում տեղի ունեցել քիմիական նյութերի կիրառման վայրում, անհանգստացնող են. դրա հետևում թաքնված է պատրվակ, որ չկատարվի ՄԱԿ ԱԽ-ի քաղաքական կարգավորման մասին բանաձևը»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ այս ամենի նպատակը սիրիական ռեժիմի տապալումն է:
Լավրովի խոսքով՝ բանակցությունների հարցով սիրիական ընդդիմադիր գերագույն կոմիտեն ևս հրաժարվում է քննարկել սահմանադրությունը, կողմ է միայն Սիրիայում ռեժիմի տապալմանը: