Իրանում հաստատել են նախագահի պաշտոնում վեց թեկնածուի՝ նրանց թվում են ներկա նախագահ Հասան Ռոհանին և պահպանողականների ղեկավար Էբրահիմ Ռաիսին: Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին: Մայիսի 19-ի ընտրություններում թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի ապրիլի 27-ին: Առաջադրվելու ցանկություն է հայտնել ավելի քան 1600 մարդ:
2005-13-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշումը անսպասելի էր: Անցյալ տարի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին զգուշացրել էր Ահմադինեժադին, որ նման քայլը «երկրի շահերից չի բխում»: