Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Բորուսիա»-ի ավտոբուսի վրա հարձակման գործով ռուսաստանցի է ձերբակալվել

«Բորուսիա»-ի ավտոբուսի վրա հարձակման գործով ռուսաստանցի է ձերբակալվել
22.04.2017 | 01:27

Գերմանիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի, ում կասկածում են Դորտմունդում «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի վրա հարձակմանը առնչություն ունենալու մեջ՝ հայտնում է Bild-ը` վկայակոչելով գլխավոր դատախազությանը:


Գերմանացի իրավապահների տվյալներով՝ Սերգեյ անունով անձը ակնկալում էր, թե ֆուտբոլիստների վրա հարձակումից հետո «Բորուսիա»-ի բաժնետոմսերը կարժեզրկվեն: Ինչպես հայտնում է Bild-ը, կասկածյալը կարող էր հեռակառավարմամբ ակտիվացնել պայթուցիկ սարքը:


Ապրիլի 11-ին «Բորուսիա»-ի ավտոբուսի մոտ ինքնաշեն երեք ռումբ էր պայթեցվել: Վիրավորվել էր թիմի խաղացող իսպանացի Մարկ Բարտրան:

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ