Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հերբերտ Զալբեր. Եվրամիությունը կարող է Ադրբեջանի հետ ոչ վիզային ռեժիմ սահմանել

Հերբերտ Զալբեր. Եվրամիությունը կարող է Ադրբեջանի հետ ոչ վիզային ռեժիմ սահմանել
22.04.2017 | 01:31

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է Ադրբեջանի հետ ոչ վիզային ռեժիմ սահմանել:


«Սակայն մինչ նման ռեժիմի շուրջ համաձայնությունը, պետք է մի շարք հարցեր լուծվեն, այդ թվում՝ տեխնիկական բնույթի: Կողմերը մի շարք ընթացակարգեր են անցնելու: Եթե բոլոր ասպեկտները քննարկվեն և համաձայնեցվեն, Ադրբեջանի ու Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմի սահմանումը սկզբունքորեն հնարավոր է»,- ըստ «Թրենդի»՝ ասել է եվրոպացի պաշտոնյան:

Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Զալբերը հստակ ժամկետներ չի նշել, միայն ասել է, որ կողմերը դեռևս հարցերի քննարկումների ամենասկզբնական փուլում են:

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ