Երևանում դեռ չեն հաստատում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը Մոսկվայում ապրիլի 27-ին: «Իմ ռուս գործընկերը արդեն հայտարարել էր, որ եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, կտեղեկացնենք պատշաճ կարգով»՝ ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ արտգործնախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցով ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին հստակ տեղեկություններ դեռ չկան: