Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Տարոն Մարգարյան. Միայն ձեր աջակցությամբ մեր փորձառու թիմը կարող է հաջողության հասնել

Տարոն Մարգարյան. Միայն ձեր աջակցությամբ մեր փորձառու թիմը կարող է հաջողության հասնել
22.04.2017 | 02:00

ՀՀԿ-ն Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Էրեբունու Ազատամարտիկների այգում: Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմավորեցին աղ ու հացով: Քարոզարշավին ներկա էին քաղաքական և մշակութային գործիչներ, ավագանու անդամի թեկնածուներ:

Հարթակում նրանց կողքին էր նաև Գոռ Վարդանյանը: Ավագանու անդամի թեկնածու Հովիկ Մուսայելյանն իր ելույթում կոչ արեց ընտրել ՀՀԿ-ին` խորհուրդ տալով չտրվել ընդդիմադիրների քննադատություններին: «Կուզեի ընդդիմադիրները հանեին սև ակնոցը և տեսնեն, թե ինչ քաղաքի է վերածվել Երևանը»,- նշեց նա:
Տարոն Մարգարյանն էլ ասաց, որ 4 տարի առաջ իր թիմով ներկայացրել են լավ ծրագիր, որի արդյունքում այսօր ավելի բարեկարգ Երևան ունեն:


«Երևանի խնդիրները ներկայացնում ենք «Հանուն Երևանի» ծրագիրը և վստահ ենք, որ երևանցիները թույյլ կտան շարունակել այն ծրագիրը, որը տարիներ առաջ ենք սկսել: Միայն ձեր վստահությամբ, մեր փորձառու թիմին աջակցությամբ կարող ենք հաջողության հասնել»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ