Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում դուրս գալ Եվրամիությունից: «Մենք մնում ենք ԵՄ-ում, սակայն շատ բաներ պետք է փոփոխվեն»,- հայտարարել է Ջենտիլոնին Washington Post-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Եվրամիությունը պետք է մշակի այլընտրանքային ռազմավարություն փախստականների հարցի լուծման վերաբերյալ:
«Մեզ անհրաժեշտ է այլընտրանքային ռազմավարություն: Մենք քաղաքական միջոցառումներ ենք մշակում, որպեսզի փախստականներին, որոնք գալիս են Լիբիայով, վերադարձնենք այն աֆրիկական երկրները, որտեղից եկել են»: Վարչապետի խոսքերով` ներկա պահին «շատ քիչ բան է արվել» փախստականների խնդիրները լուծելու համար: Նա ավելացրել է, որ հիմնական բեռի մի մասը ընկնում է Իտալիայի և Հունաստանի վրա: