Ռուսական զորքերի տեղաշարժերը Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ նախապես պլանավորված զորավարժությունների մաս են կազմում և կապ չունեն Կորեական թերակղզում լարվածության աճի հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Արևելյան ռազմական օկրուգի խոսնակ Ալեքսանդր Գորդեևը։
«Այդ զորավարժությունները որևէ կապ չունեն քաղաքականության հետ»՝ ասել է նա՝ նշելով, որ զորավարժությունները սկսվել են ապրիլի 3-ին և կավարտվեն ապրիլի 29-ին։