Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պետդեպի պաշտոնյան, որ զբաղվել է Իրանի հետ համաձայնագրի կնքման գործով, զրկվել է պաշտոնից

Պետդեպի պաշտոնյան, որ զբաղվել է Իրանի հետ համաձայնագրի կնքման գործով, զրկվել է պաշտոնից
22.04.2017 | 23:28

ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, որ առանցքային դեր է խաղացել Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման գործում, զրկվել է պաշտոնից և նշանակվել ավելի ցածր աշխատանքի, երբ պահպանողական լրատվամիջոցները կասկածի տակ են դրել նրա նվիրվածությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Brietbart.com կայքի և Conservative Review-ի հրապարակումներից հետո Սահար Նովրուզզադեն, որ անցյալ տարվա հուլիսից աշխատում էր որպես պետքարտուղարի խորհրդական Իրանին և Պարսից ծոցին վերաբերող հարցերում, վերանշանակվել է պետդեպարտամենտի իրանական հարցերի բաժին։ Պահպանողական լրատվամիջոցները պնդել էին, որ դիվանագետը «նվիրված է Օբամային» և կապեր ունի Իրանի իշխանությունների հետ։


Politico.com կայքը հաղորդում է, որ Նովրուզզադեն, որը պարսկական արմատներով ամերիկուհի է, նոր՝ ավելի ցածր կարգավիճակով պաշտոնում նշանակվել է իր կամքին հակառակ։ Այս վերանշանակումը մեկնաբանելով՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Նովրուզզադեն «փայլուն հեղինակություն ունի» և «մենք ակնկալում ենք, որ նա կշարունակի իր արժեքավոր աշխատանքը՝ առաջ մղելով ԱՄՆ ազգային անվտանգության խնդիրները»։

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ