Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ը չի չեղարկի «Ռոսնեֆտ»-ի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը չի չեղարկի «Ռոսնեֆտ»-ի դեմ պատժամիջոցները
22.04.2017 | 23:29

ԱՄՆ-ը չի չեղարկի «Ռոսնեֆտ»-ի դեմ պատժամիջոցները՝ հանուն «Էքզոն մոբայլ» ընկերության, որը պլանավորում է ռուսական ընկերության հետ համատեղ Սև ծովում նախագծեր իրականացնել՝ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: Wall Street Journal-ը ավելի վաղ գրել էր, թե «Էքզոն մոբայլը» փորձում է հասնել «Ռոսնեֆտ»-ի դեմ պատժամիջոցների չեղարկմանը:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորների հետ սերտ առնչություններ ունեցող նավթային այդ ընկերությունը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների է ենթարկվել Ղրիմի բռնակցմանը և ՈՒկրաինայի արևելքի անջատականներին աջակցելու համար:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ