«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ըստ էության տեղափոխել է իր մայրաքաղաքը Ռաքքայից դեպի հարավ-արևելք՝ Դեյր-էլ-Զոր, սիրիական ջոկատների ավիահարվածների և հարձակվողական գործողությունների ուժեղացման ֆոնին, որոնց աջակցում է ԱՄՆ-ը, հայտնում է Fox News-ը:
Ամերիկացի զինվորականները անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հետևել են, որ ԻՊ-ի հարյուրավոր բյուրոկրատներ և այլ պաշտոնյաներ լքել են Ռաքքան վերջին երկու ամսում, և շարժվել դեպի Դեյր-Էլ-Զոր Մեյադին քաղաքի միջով: Ռաքքան ահաբեկիչները գրավել են 2014-ին: