Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Սա էլ հարցի պատասխանը՝ կտեսնե՞նք ձեզ տանիքներին»՝ Փաշինյանը մագլցեց ավտոտնակի վրա

«Սա էլ հարցի պատասխանը՝ կտեսնե՞նք ձեզ տանիքներին»՝ Փաշինյանը մագլցեց ավտոտնակի վրա
22.04.2017 | 23:32

Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է անցկացնել նաև ավտոտնակների տանիքներին: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում տանիքներին մագլցող Փաշինյանից լրագրողներն անընդհատ հետաքրքրվում էին՝ ավագանու ընտրություններին կտեսնե՞ն նրան տանիքներին:

«Սա էլ այն հարցի պատասխանը՝ կտեսնե՞նք ձեզ տանիքներին»՝ Ավան թաղամասում ասաց Նիկոլ Փաշինյանն ու բարձրացավ մոտակա ավտոտնակի վրա՝ քարոզչություն անելու: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հորդորեց բնակիչներին մայիսի 14-ին «դուխով» ձայնը տալ իրենց: «Չհուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետև ելք կա»,- հայտարարեց քաղաքապետի թեկնածուն: «Ելք» դաշինքը նախընտրական հանդիպումներն անցկացնում է՝ բակ առ բակ անցնելով և բարձրախոսով բնակիչներին իրենց ծրագիրը ներկայացնելով:

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ