Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վիգեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ

Վիգեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ
23.04.2017 | 13:30

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Բերդում նա հանդիպել է «Երդվյալ ազատամարտիկների» միության անդամների հետ: Միության նախագահ Ռուբեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ազատամարտիկների հիմնախնդիրների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար, ընդգծել է զինված ուժերին սատարելու միության պատրաստակամությունը: Նկատելով, որ մեր երկրի սահմանների պաշտպանունակության ապահովման գլխավոր բաղադրիչներից մեկը հենց բանակին սատարելու և միասնաբար հայրենիքը պաշտպանելու ու զարգացնելու պատրաստակամությունն է, որը «Ազգ-բանակ» գաղափարի հիմքն է, Վիգեն Սարգսյանն անդրադարձել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, ներկայացրել ծրագրերի նպատակներն ու ակնկալվող արդյունքները:

Պնախարարը եղել է նաև սահմանամերձ Մովսես և Չինարի համայնքներում: Բնակչության հետ անմիջական զրույցների ընթացքում Վիգեն Սարգսյանը քննարկել է համայնքների առավել կարևոր խնդիրները: Պնախարարն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները բացառիկ նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրները պաշտպանական քաղաքականության իրագործման և անվտանգության ապահովման տեսանկյունից մշտապես հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում են:
Տավուշի մարզպետարանում երեկոյան կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա նիստը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


Նիստի ընթացքում սահմանամերձ համայնքներում իրականացված ուսումնասիրությունների, կատարված և ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզում տարաբնույթ ծրագրեր իրականացնող միջազգային կառույցների ներկայացուցիչներ:


Կարևորելով միջգերատեսչական փոխգործակցության բարձր մակարդակը՝ Վիգեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի գործունեությունը նպաստելու է սահմանամերձ համայնքների խնդիրների համակարգմանն ու լուծմանը:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ