Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կիրակին` մեկ գավաթ սուրճով. «խալխի» ընտրության աղմուկը

Կիրակին` մեկ գավաթ սուրճով. «խալխի» ընտրության աղմուկը
23.04.2017 | 13:39

Այսօր Ֆրանսիայում նախագահ են ընտրում, բայց Ֆրանսիայի նոր ղեկավարի անունը երկու շաբաթից շուտ չենք իմանա: Երկրորդ փուլն անխուսափելի է, ու այսօր ավելի շուտ «մաղվելու» են տասնմեկ թեկնածունետից ինը: Տարին Եվրոպայում մի տեսակ ընտրական ստացվեց: Ֆրանսիային հետևելու են Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի ընտրությունները: Եվրոպայում անսովոր լարվածություն կա, և մարդ մեկ-մեկ ուրախանում է, որ մենք եվրոպական քաղաքական ու ընտրական համակարգի մաս չենք: Մեր ընտրություններին ոչինչ չի սպառնում, մեր ընտրություններն են սպառնում ժողովրդավարությանը, որովհետև միայն Հայաստանում է հնարավոր, որ ժողովուրդը երեք շաբաթ առաջ ընտրություն կատարի, բայց մինչև այսօր չիմանանք 105 մանդատից առնվազն 89-ի տերերին: Արևմուտքում հասարակությունն է թեկնածուներին «մաղում», Հայաստանում` կուսակցական «բոսերը»:

Բայց դառնանք Արևմուտքին, որտեղ ընտրությունները դարձել են պատուհաս ու թիրախ: Երեք կողմից «քացու» տակ են:


Ամերիկայի ընտրություններից հետո ռուսական ազդեցության թեման լեգենդ է դարձել` հատակին թողելով Թրամփի վարկանիշը ու դառնալով համաեվրոպական մանթրաշի թեմա: Պուտինին այդ լեգենդը դուր է գալիս, եթե անգամ Թրամփը «ապերախտ» գտնվեց: Հիմա էլ` ֆրանսուհի Լե Պենից կամ պահպանողական Ֆիյոնից կարելի է կերտել «ռուսական շպիոնի» կերպար, մանավանդ, նրանցից ոչ ոք գործնականում Ելիսեյան պալատ տեղափոխվել չի կարող, ու Կրեմլին նոր «ուրացում» չի սպառնում: Պուտինը «կայֆ» է բռնում, երբ եվրոպական դեմոկրատիայի «հայրերը» ջղային դիտում են իր և մադամ Լե Պենի համատեղ լուսանկարները:


Ռուսները Եվրոպայի ողնաշարին են խփում, իսլամիստ ահաբեկիչները` սրտին: Ֆրանսիական ընտրություններից երեք օր առաջ «Իսլամական պետությունը» ոստիկանի գնդակահարեց Փարիզի հենց սրտում` Ելիսեյան դաշտերում: Զարմանում ես այդ մոլեռանդ վայրենիների վրա, որովհետև նրանց արձակած կրակոցն իրականում ուժեղացնում է ԻՊ կոչվածի հակառակորդ Ռուսաստանին` իր հովանավորյալ թեկնածուով:


Այստեղ գալիս է ֆրանսիացիների ու, ընդհանրապես, Արևմուտքի երրորդ «վախը»: Երկրորդ համաշխարհայինից հետո հաստատված լիբերալ-դեմոկրատական համակարգը փլուզվում է` «կանաչ» ճանապարհ բացելով «կանաչի» պակաս չունեցող քսակատերերի ու ազգայնական մարգինալների առաջ: Ապրիլի 23-ը հաստատ «Ֆրէքզիթի» մեկնարկ չի դառնա, բայց Ֆրանսիայում «թրամփիզմի» ինչ-որ դոզա արդեն կա, որովհետև այսօր երկրորդ փուլ կանցնեն թեկնածուներ, ովքեր չեն ներկայացնում Ֆրանսիայի քաղաքական համակարգի հիմնական ուժերին` պահպանողականներին ու սոցիալիստնետին:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ