Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՈՒկրաինայում ԵԱՀԿ մոնիտորինգի խումբը պայթել է ականի վրա

ՈՒկրաինայում ԵԱՀԿ մոնիտորինգի խումբը պայթել է ականի վրա
23.04.2017 | 22:07

ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիտորինգային առաքելության պարեկախումբը պայթել է ականի վրա Արևելյան ՈՒկրաինայում։ Առաքելության մեկ ներկայացուցիչ մահացել է, մեկը վիրավոր է՝ տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը։

Թվիթերի իր էջում նա գրել է, որ ՈՒկրաինայից ողբերգական լուր է ստացվել՝ հատուկ մոնիտորինգային առաքելության պարեկախումբը պայթել է ականի վրա: Կուրցը հայտարարել է, որ պայթյունի հետևում կանգնածները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ