Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են

Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են
23.04.2017 | 22:14

Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրություններ են: 47 միլիոն ընտրողների առաջ իրենց դռներն են բացել 66 546 ընտրատեղամասերը: Ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով՝ ժամը 12-ին ընտրել էր 28,50 տոկոս: Սա բարձր ցուցանիշ չէ, բայց ավելին է 2012-ի ցուցանիշից: Այս նախագահական ընտրությունները տեղի են ունենում աննախադեպ պայմաններում:

Հինգշաբթի օրը մեկ ոստիկանի կյանք խլած ահաբեկչությունից հետո արտակարգ միջոցառումներ են նախաձեռնվել ընտրողների և թեկնածուների անվտանգությունը ապահովելու համար: Այդ նպատակով իշխանությունները զորաշարժի են ենթարկել ավելի քան 50 հազար ոստիկանների և ժանդարմների:
Վերջին օրերի հարցումների համաձայն, ընտրողների 58 տոկոսը առնվազն մեկ անգամ փոխել է իր՝ նախապես որոշած թեկնածուին, շատերը կողմնորոշվել են վերջին պահին, 48 տոկոսը ամեն գնով ցանկանում է խուսափել, որ ընտրությունների երկրորդ փուլը դեմ հանդիման բերի նախկին սոցիալիստ նախարար, ծայրահեղ-ձախակողմյան քաղաքական թևի ներկայացուցիչ, կոմունիստական կուսակցության աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնին և ծայրահեղ աջ ազգայնական կուսակցության թեկնածու Մարին լը Պենին: Եվ կամ էլ Մարին լը Պենին ու Ֆրանսուա Ֆիյոնին: Նրանցից մեկի ընտրությունը կարող է մղձավանջային իրավիճակ ստեղծել երկրում, անհանգստանում են ֆրանսիացիներից շատերը:


Այսօրվա քվեարկությունը կարևոր է պատմականորեն, քանի որ թեկնածուներից ոմանք, օրինակ՝ Մարին լը Պենը և Ժան-Լյուկ Մելանշոնը իրենց քարոզչությունը կենտրոնացրել են Ֆրանսիան ԵՄ-ից դուրս բերելու հարցի շուրջ: Գերմանական «Բիլդ» պարբերականի հաղորդմամբ, կատարյալ ընտրական երկրաշարժ տեղի կունենա, եթե նրանցից մեկն ընտրվի: Ժան-Լյուկ Մելանշոնը իր հանրահավաքներից մեկի ժամանակ պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը: Անդրադառնալով Միջին արևելյան և Եվրոպական տարածքային հարցերին՝ նա ասել է՝ պետք է տակնուվրա եղած այդ սահմանների մասին խոսել հանդարտ՝ միշտ մեր մտքում ունենալով ազգերի ինքնորոշման իրավունքը:


Ֆրանսուա Ֆիյոնն ու Մարին լը Պենն իրենց հարցազրույցներում արտահայտվել են հայկական հարցի մասին: Ֆիյոնը խոստացել է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության գործընթացը: Մարին լը Պենը, խոսելով Ղարաբաղի մասին, նշել է, որ իր կարծիքով, ցանկալի կլիներ, որ Ադրբեջանը և Հայաստանը կայացնեին այնպիսի մի համաձայնությունը, որը թույլ կտար Հայաստանին միավորել Ղարաբաղը՝ նրան անկախություն տալու փոխարեն:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ