Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Exit-poll-ի տվյալներով Մակրոնն ու Լը Պենն առաջատար են

Exit-poll-ի տվյալներով Մակրոնն ու Լը Պենն առաջատար են
23.04.2017 | 22:19

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենն առաջատար են նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ վկայում են «հայտնի սոցիոլոգիական ինստիտուտի» տվյալները ժամը 12։00-ի դրությամբ, որոնք մեջբերում է բելգիական RTBF հեռուստաալիքը։

Քվեարկածների հարցման արդյունքները վկայակոչելով՝ հեռուստաալիքը հայտնում է, որ Մակրոնի օգտին է քվեարկել 24 տոկոսը, Լը Պենի օգտին՝ 22 տոկոսը, Ֆրանսուա Ֆիյոնին ընտրել է 20,5 տոկոսը, Ժան-Լյուկ Մելանշոնին՝ 18։

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ