Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նախնական տվյալներով Մակրոնը և Լը Պենը անցնում են երկրորդ փուլ

Նախնական տվյալներով Մակրոնը և Լը Պենը անցնում են երկրորդ փուլ
24.04.2017 | 14:10

Նախնական տվյալներով, կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնը հաղթում է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում՝ ստանալով ընտրողների ձայների 23 տոկոսը, երկրորդ տեղում է ծայրահեղ աջակողմյան կուսակցության նախագահ Մարին լը Պենը՝ ձայների 22,5 տոկոսով: Նրանց հաջորդում է պահպանողականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը` ձայների 20 տոկոսով: Ծայրահեղ-ձախակողմյան քաղաքական թևի ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնը ընտրողների ձայների 19 տոկոսն է ստացել:


Հանրապետական սենատոր Կարուչին հայտարարել է, որ ընտրություններին նախնական արդյունքները դրական չեն Ֆրանսուա Ֆիյոնի համար: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ հղում կատարելով Բելգիայի հանրային հեռարձակողին:
Նախնական տվյալներով՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցնում Էմանուել Մակրոնը և Մարին լը Պենը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ