Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանի հերթական հակաիրանական հայտարարությունը

Էրդողանի հերթական հակաիրանական հայտարարությունը
24.04.2017 | 14:21

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերթական հակաիրանական հայտարարությունն է արել՝ հաղորդում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:
Թուրքիայի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանի զարգացումներին, Իրանին մեղադրել է Իրաքում, Սիրիայում, Լիբանանում և Եմենում «պարսկական» ուժի կենտրոն ձևավորելու մեջ:

Նա ասել է. «Թուրքիայի և Իրանի հարաբերությունները պատմական են, երանի մեր երկկողմ հարաբերություններն այս մակարդակի չլինեին, որ ներկայում է: Իրանի մերձավորարևելյան քաղաքականության մասին պետք է մտածել, Իրանը պետք է վերանայի իր քաղաքականությունը»:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Բահրեյն այցի ընթացքում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, նշել էր. «Իրաքում կան կրոնական և ազգային տարաձայնություններ, այնտեղ նաև ձևավորվել են պարսկական ազգայնականություն և անջատողական շարժումներ, դրանց դեմը պետք է առնել»:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, արձագանքելով Թուրքիայի նախագահին, ասել էր. «Դուք տեսեք, թե Թուրքիան, որտեղ է հասել, այն դեպքում, երբ մենք մտահոգված ենք Թուրքիայով, ընկերները, կարծես թե, վատ հիշողություն ունեն: Իրանին մեղադրում են կրոնական տարաձայնություններ հրահրելու մեջ, բայց չեն հիշում, որ մենք նրանց կառավարության համար, որ նույնիսկ շիա էլ չեն, հեղաշրջման գիշերը մինչև լույս արթուն մնացինք: Նրանք (թուրքերը) և վատ հիշողություն ունեն, և անշնորհակալ վերաբերմունք են ցուցաբերում նրանց նկատմամբ, ովքեր ընկերակցում են իրենց»:


Օրերս իրանցի քաղաքական վերլուծաբան Սադեղ Մալեքին, անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը, մասնավորապես, նշել էր. «Ներկայիս Թուրքիան, որը Հայոց ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան Թուրքիայի ժառանգորդն է, Իրաքում և Սիրիայում իրականացվող բռնությունների հիմնական կատարողն է: Եթե Սիրիայում և Իրաքում իշխանությունը գտնվեր սուննիների ձեռքում, Թուրքիան չէր նպաստի այդ երկրներում ճգնաժամի առաջացմանը»:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ