Էրդողանի մերժողական քաղաքականությունը նշանակում է Եվրոպայից հեռացում, այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողներ հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Էրդողանի մերժողական քաղաքականությունը նշանակում է, որ այդ երկիրը հեռանում է Եվրոպայից, գնում է դեպի բռնապետություն: Սահմանադրական հանրաքվեն վերջին քարն էր, որը դրեցին Էրդողանը և իր կուսակցությունը դեպի Եվրոպա ճանապարհին»,- ասաց Քոչարյանը: